ԱՄՆ-ում հայտարարել են, որ ողջունում են Ռուսաստանի հայտարարությունները պատերազմ չցանկանալու մասին

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ողջունում են Ռուսաստանի հայտարարությունները պատերազմ չցանկանալու մասին

ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի ցանկանում պատերազմ, բայց սպասում են կոնկրետ գործողությունների: Այս մասին հունվարի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի բարձր կարգի վարչակազմի ներկայացուցիչը հատուկ ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված է Ուկրաինայի շուրջ իրադրության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա հունվարի 31-ին:

«Մենք ողջունում ենք մեկնաբանություններն այն մասին, որ Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում, և ողջունում ենք Ռուսաստանի կառավարության պատասխանը մեր առաջարկած գաղափարներին։ Բայց դա պետք է ամրապնդվի գործողություններով», – նշել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմի մեջ, բայց նաև թույլ չի տա անտեսել անվտանգության իր շահերը:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, պատերազմ չի լինի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում