«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Հունվարի 28-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատացված հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ 500 հատ), թվային սարքեր (մոտ 1000 հատ) և գույք։
Կարծիքներ