Ալֆոնսո Դևիսը մտադիր է կարիերան շարունակել Ռեալում
Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դևիսը ցանկանում է տեղափոխվել իսպանական ակումբ, քանի որ համաձայնության չի եկել «Բավարիայի» հետ։ Կանադացին ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ մյունխենյան թիմը ներկայում չի կարող ֆուտբոլիստին առաջարկել 13-14 միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ: Նախկինում «Բավարիայի» պաշտպանով հետաքրքրություն էր ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», ներկայիս իրավիճակում մադրիդյան ակումբը ավելացրել է Ալֆոնսոյին ձեռք բերելու իր հնարավորությունները: Այժմ կանադացի ֆուտբոլիստը սպասում է, որ ակումբները համաձայնության կգան տրանսֆերի շուրջ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլին Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Ալֆոնսո Դևիսի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում կանադացի պաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ Ալֆոնսոյի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:
Կարծիքներ