Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր
Դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն հայոց կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագծի մարտական դիրքեր:
Նորին Սրբությանը դիմավորել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Հայոց հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենյաց պաշտպաններին, մեծապես արժևորել է հայ զինվորների և հրամանատարների նվիրյալ ու անձնվեր ծառայությունը հայրենիքին։
Ամենայն հայոց կաթողիկոսն անփորձանք և ապահով ծառայություն է մաղթել ամենքին՝ նշելով, որ մեր զինվորականները մշտապես Հայոց հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։
Կարծիքներ