Ռուսաստանում կանխատեսվում է ժողովրդագրական կոլապս՝ երեխա չունեցող կանանց թվի պատճառով
Առաջիկա տարիներին Ռուսաստանում երեխա չունեցող կանանց թիվը գործնականում կկրկնապատկվի։ Դրա պատճառով երկրում կարող է տեղի ունենալ ժողովրդագրական կոլապս, կանխատեսում են սոցիոլոգներն ու տնտեսագետները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Հարցված փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակը սրվել է համաճարակի պատճառով։ Կորոնավիրուսը լուրջ վնաս է հասցրել կանանց առողջությանը. «Մայրական մահացությունը զգալիորեն աճել է, կանանց վերարտադրողական առողջությունը շարունակում է վատթարանալ», – բացատրել է Ռուսաստանի մանկաբարձ-գինեկոլոգների միության փոխնախագահ Վիկտոր Ռաձինսկին:
Սոցիոլոգները կանխատեսում են, որ Ռուսաստանում երեխա չունեցող կանանց ցուցանիշը ներկայիս 8-ից կհասնի 15 տոկոսի։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը այս ցուցանիշով կմոտենա եվրոպական միջին ցուցանիշին։
2018 թվականի տվյալներով երկրում վերարտադրողական տարիքի 39,1 միլիոն կին է եղել, որից 6 միլիոնը՝ անպտուղ։
Ավելի վաղ անպտղության միֆը, որն առաջ է եկել COVID-19-ի դեմ պատվաստումների ֆոնին, Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է թերապևտ, կլինիկական դեղաբան Անդրեյ Կոնդրախինը։ Նա նաև նշել է, որ բոլոր վիրուսներից մարդու անպտղության պատճառ կարող է լինել խոզուկը:
Կարծիքներ