Մասկը դատապարտել է ԱՄՆ-ում միլիարդատերերին հարկելու նոր նախագիծը
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է միլիարդատերերի հարկման նոր ծրագիրը, որը դեմոկրատներն առաջարկել են ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան իր էջում։
Սոցցանցի օգտատերերից մեկն այս նախաձեռնության մեջ սպառնալիք է տեսել. նրա խոսքով՝ ապագայում նոր կանոնները կարող են ազդել նաև հասարակ մարդկանց վրա։ Իլոն Մասկը համաձայնել է՝ նշելով, որ այդպես էլ կլինի։
Համաձայն Forbes-ի վիճակագրության՝ Մասկն այս շաբաթ դարձել է պատմության ամենահարուստ մարդը։ Դա տեղի է ունեցել Tesla-ի՝ Hertz Global Holdings-ի հետ էլեկտրական մեքենաների գնման գործարքի ֆոնին։
Ձեռնարկատիրոջ կարողությունը մոտենում է 300 միլիարդ դոլարին, Bloomberg Billionaire Index-ի համաձայն՝ Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 292 միլիարդ դոլար։
Կարծիքներ