Առաջին անգամ կանցկացվի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն

Առաջին անգամ կանցկացվի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն

Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-ից 21-ը ներառյալ: Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։ Խաղարկության մյուս մանրամասների կարող եք ծանոթանալ կից ֆայլերում:

Երևանի գավաթ 1-ին խաղարկություն_ կանոնադրություն.pdf

Հավելված - աղյուսակ.xlsx

Թարմացում․

Մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Մարտիրոսյան Հայկը, Սարգսյան Շանթը, Անդրիասյան Զավենը, Հայրապետյան Հովիկը, Պետրոսյան Մանուէլը, Հովհաննիսյան Ռոբերտը, Վահանյան Ռաֆայելը, Պետրոսյան Տիգրան Լ․-ն, Դանիելյան Էլինան և կանանց գրոսմայստեր՝ Սարգսյան Աննան։ Սպասում ենք մյուս մասնակիցներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում