Օսթինը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Կիևին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումում։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - ասել է Օսթինը` պնդելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աջակցությունը «կենսական» է Կիևի իշխանությունների համար: «Մենք կաջակցենք Ուկրաինային իր քաղաքացիներին և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ձգտումներում», - շարունակել է Պենտագոնի ղեկավարը։
Կարծիքներ