ԱՄՆ-ն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայում մարտերը կնվազեն
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպերը կնվազեն։ Նման գնահատական է տվել շաբաթ օրը Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը նախագահական հիմնադրամի կողմից Կալիֆորնիա նահանգում կազմակերպված ֆորումում։
«Անկեղծ ասած, մենք արդեն տեսնում ենք, որ հակամարտության տեմպերը որոշակիորեն նվազել են»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը։ «Մենք ակնկալում ենք դա տեսնել նաև առաջիկա ամիսներին», - շարունակեց նա: Ըստ Հայնեսի՝ հարցն այն է, թե ինչպիսին կլինի իրավիճակը հակամարտության գոտում ձմեռային շրջանի ավարտից հետո։
Կարծիքներ