Բայդենին մտահոգել են չինական գերձայնային հրթիռների մասին տեղեկությունները

Բայդենին մտահոգել են չինական գերձայնային հրթիռների մասին տեղեկությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն մտահոգում է Չինաստանի փորձարկող հիպերսոնիկ հրթիռները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի առաջնորդը չորեքշաբթի օրը պատասխանել է լրագրողների հարցերին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում, նախքան Փենսիլվանիա մեկնելը: Նրան հարցրել են, թե անհանգստացած է չինական գերձայնային հրթիռներով: «Այո», - պատասխանել է Բայդենը: Նա այլ մեկնաբանություններ չի տվել: 

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Պսակին, հրաժարվել է մեկնաբանել Չինաստանի կողմից հիպերսոնիկ հրթիռի փորձարկումների մասին տեղեկությունները, սակայն նշել է, որ ընդհանուր առմամբ չինական նոր զենքի հարցը բարձրացվել է Վաշինգտոնը դիվանագիտական ​​ուղիներով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում