Մոտ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում է պահանջել գույքի համար
Շուրջ հազար հրեաներ դիմել են Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է BNS գործակալությունը։
«Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դիմումները պետք է վերանայվեն ըստ սահմանված ձևի և փոխհատուցման հանձնաժողովի կողմից, որից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։
Իրավական ձևակերպումները կավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։
Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, դրանից հետո միայն պարզ կդառնա, թե որքան գումարի հավակնություն ունեն դիմորդները։
Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն եվրո։
Կարծիքներ