Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում։
«Ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ Թեհրանի հետ կապված Վաշինգտոնի մտահոգությունները մնում են անփոփոխ:
Կարծիքներ