Աննա Հակոբյանը Ռեյկյավիկում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկնոջը

Աննա Հակոբյանը Ռեյկյավիկում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկնոջը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ռեյկյավիկում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդի հետ։

Այս մասին տիկին Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Ռեյկյավիկում հանդիպեցի Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդի հետ։ էլիզան լրագրող է, ունի 4 երեխա եւ 2016 թվականից կատարում է Առաջին տիկնոջ «պարտականությունները»։

Այս տարի լույս է տեսել նրա գիրքը՝ Secrets of the Sprakkar։ Sprakkar-ը հինավուրց  իսլանդական բառ է, որ նշանակում է տարբերվող  կամ ականավոր կին։

Գրքում Էլիզան ներկայացնում է իր հայրենիքում կանանց հանդեպ վերաբերմունքը՝ արդարության մշակույթը, մերօրյա եւ պատմական կին կերպարների ազդեցությունը»։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո կայացել է իր և տիկին Էլիզա Ռիդի առանձնազրույցը:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին հրավիրել է Հայաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում