«Երևանում 10 000 մարդ մասնակցել է ջահերով երթին` ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը»․ Al Arabiya-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

«Երևանում 10 000 մարդ մասնակցել է ջահերով երթին` ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը»․ Al Arabiya-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Հեղինակավոր Al Arabiya թերթն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու ապրիլի 23-ին Երևանում անցկացված ամենամյա ջահերով երթին։

«Ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում շուրջ 10 հազար մարդ մասնակցել է ջահերով երթի՝ ոգեկոչելու ավելի քան մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը», - գրված է լրատվականում։

Թերթը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։

Անդրադարձում Al Arabya-ն հավելել է որ, թեև Թուրքիան ընդունում է 1915-ին տեղի ունեցած բազմաթիվ սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը` նշելով, որ այդ թիվը չափազանցված է և որ այդ մահերն օսմանյան կայսրության փլուզման ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների հետևանք են եղել։

Թերթը, եզրափակելով անդրադարձը, նշել է, որ Թուրքիան առ այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ նրան, որ այն ճանաչվել է ավելի քան 20 երկրի կողմից, և հավելել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը՝ դրանով դառնալով Միացյալ Նահանգների առաջին ղեկավարը, որը պաշտոնապես կարտասանի այդ եզրույթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում