Այն, ինչ արեց Մբապեն արտասովոր էր. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեին ԱԱ 2022-ի եզրափակիչում պարտությունից հետո։
«Առաջին կեսից հետո զիջում էինք հաշվի մեջ։ Նման քամբեքեր արդեն եղել էին, բայց դա հազվադեպ է լինում ֆուտբոլում։ Հիանալի է։ Այն, ինչ արեց Մբապեն արտասովոր էր, բայց դա ողջ թիմի արժանիքն է։
Մբապեն գերազանց խաղացող է, բայց նա երիտասարդ է, ես նրան ասացի, որ ինքն ընդամենը 24 տարեկան է։ Նա դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն։ Նա արդեն եղել է չեմպիոն, իսկ հիմա հասավ մինչև եզրափակիչ։ Ես էլ եմ տխուր, ինչպես նա։ Թիմը ստիպեց մեզ շատ հպարտանալ, բայց վերջում պարտվեցինք խաղը։ Սա սպորտ է»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Կարծիքներ