Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը

Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը

Փետրվարի 4-ին՝ ժամը 18։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 33 շենքի մոտակա տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեոյի փողոցում գտնվող տներից մեկում (մոտ 140 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20:18-ին: Մասամբ այրվել են տան երկրորդ հարկի մանրահատակն ու առաստաղը գույքով (100 քմ) և տանիքը (100 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում