Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ֆորտունա քաղաքից 97 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 12 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 12 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ