Այս պահի համար աշխատել ենք 11 ամիս. դե Բրույնե

Այս պահի համար աշխատել ենք 11 ամիս. դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ԱՊԼ-ում «Չելսիի» դեմ հաղթական խաղից հետո (1:0) մեկնաբանել է ակումբի չեմպիոնությունը։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

«Այս պահի համար աշխատել ենք 11 ամիս։ Պետք է այս հաղթանակը տոնենք երկրպագուների և մեր ընտանիքների հետ։ Զարմանալի է։ Մեզնից անընդհատ հաղթանակներ են սպասվում, բայց դա այնքան էլ հեշտ չէ, մենք աշխատում ենք և հասնում ենք հաջողության թիմի համար»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ նվաճել էր Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ «Արսենալից» «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունից հետո (0:1): Պեպ Գվարդիոլայի թիմն այժմ ունի 88 միավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում