Ֆինլանդիան կուժեղացնի անվտանգության միջոցառումները Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից հետո
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից հետո Ֆինլանդիայում անվտանգության միջոցները խստացվելու են։ Այս մասին Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է հանրային հեռարձակմանը տված հարցազրույցում:
«Ցավոք սրտի, այժմ այնպիսի ժամանակներ են, որ մենք բոլորս պետք է պատրաստվենք վատագույնին: Ընդհանուր պատրաստվածությունն ու զգոնությունը մեծանում են ողջ Եվրոպայում և, իհարկե, Ֆինլանդիայում», - ասաց Օրպոն:
Ֆիկոյի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ցավակցական խոսքեր են արտահայտվել սոցիալական ցանցերում ինչպես Օրպոյի, այնպես էլ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և այլ քաղաքական գործիչների կողմից։
Կարծիքներ