Շիրակի մարզում վաղը ջրանջատում կիրականացվի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 7-ի ժամը 10.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։
Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:
Կարծիքներ