Իրականում ինչ էր ասում Կոմանդոսը դեռևս 2016 թվականի ապրիլի 5-ին
Ինչպես հայտնում է ArmeniaNews-ը՝ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել դեռևս 2016 թվականի Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցից, որտեղ վերջինս հայտարարում է, որ 2016-ի ապրիլին 4 օր տևած պատերազմը Ադրբեջանի կողմից սանձազերծված հետախուզական գործողություններ էին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է։
«Կոմանդոսը դեռևս 2016-ի ապրիլի 5-ին էր ասում հետագայում Նիկոլ Փաշինյանին ասած խոսքերը։
Ապրիլյան քառօրյան Ադրբեջանի կողմից սանձազերծված հետախուզական գործողություններ էին։
Ապիլյան քառօրյայից հետո մի քանի օր տևող հրթիռա-հրետանային համակարգերի նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվելու էին լայնամասշտաբ հարձակողական գործողությունները»։
Կարծիքներ