Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին Արմավիրի բաժին է ներկայացել 25-ամյա Դավիթ Մ.-ն:

Նա հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում