Ջրափիի դպրոցի ճակատային պատի քարաթափում է տեղի ունեցել
Շիրակի մարզի Ջրափի բնակավայրում դպրոցի ճակատային պատի քարաթափում է տեղի ունեցել։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները նախօրեին եղել են Ջրափի բնակավայրում, դպրոցի ճակատային պատի քարաթափման մասով աշխատանքային խումբը կատարել է ուսումնասիրություն, տեխնիկական վիճակի մասին մասնագիտական եզրակացություն ստանալուց հետո խնդրի լուծմանը կտրվի համապատասխան ընթացք։
Մասնագիտական խումբը եղել է նաև Լանջիկ և Հայկաձոր բնակավայրերում, որտեղ խմելու ջրագծերի փոփոխությունից հետո ճանապարհները դարձել են դժվարանցանելի։ Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա օրերի ընթացքում իրականացնել փողոցների հարթեցման աշխատանքներ։
Կարծիքներ