Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնություն տրամադրել ցանկացող բժիշկները կարող են դիմել ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնություն տրամադրել ցանկացող բժիշկները կարող են դիմել ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Էլեկտրոնային հասցե՝ [email protected],

Հեռախոս` 060808003/1505։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում