Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ. ԱԻՆ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ. ԱԻՆ

Ապրիլի 15-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում