Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

2021 թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը, «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ  գյուղի 56-ամյա բնակչուհուն, ով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում