Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը
Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունը, ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։
Կարծիքներ