Հրդեհ՝ Փարաքարում

Հրդեհ՝  Փարաքարում

Հուլիսի 4-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում խանութի տանիք է այրվում։ Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։27-ին, մարվել՝ 19։56-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 45 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում