Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ. «ՌԻԱ Նովոստի»

Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ. «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Պն նախարար Զաքիր Հասանովի հետ, «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:

«Շաբաթ առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների փոխհարաբերություններին և համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, նրա խոսքով, Շոյգուն Հասանովին տեղեկացրել է ուրբաթ օրը սկսված զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում