Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։  Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ»

Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան՝ ներկաներին հիշեցնելով ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։

«Հատկապես կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննի Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի կողմից ներկայացված գործերը և դատական պատասխան տրամադրի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին»,- նշել է նա։

Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա եվրահանձնակատարին՝ արդյո՞ք ԵՄ հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում