Սիրիայի զորքերը զինյալների արձակած անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Հալեպի արևմուտքում

Սիրիայի զորքերը զինյալների արձակած անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Հալեպի արևմուտքում

Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը փորձում էր գրոհել Հալեպ քաղաքից արևմուտք գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ինչպես հաղորդել է Al Watan թերթը, անօդաչու թռչող սարքն արձակել են «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները։

Դեկտեմբերի 24-ին սիրիական հակաօդային պաշտպանությունը կանխել է յոթ անօդաչու թռչող սարքերի հարձակումը Հալեպի և Համայի շրջակայքի երկնքում։ Ըստ հրատարակության տեղեկատվության՝ անօդաչու թռչող սարքերից ոչ մեկին չի հաջողվել խոցել ցամաքային թիրախները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում