Վատիկանում հրաժարվել են օրհնել նույնասեռական զույգերին
Վատիկանում հրաժարվել են օրհնել նույնասեռական զույգերին: Այս մասին այսօր հայտնել է Հավատի դոկտրինայի կոնգրեգացիան:
«Որոշ եկեղեցական շրջանակներում տարածվում են ծրագրեր եւ առաջարկներ նույնասեռական զույգերի օրհնման մասին: Հարցի պատասխանը, թե արդյոք եկեղեցին լիազորություններ ունի նրանց օրհնելու համար, բացասական է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, չի բացառվում ոչ ավանդական սեռական կողմնորոշվածություն ունեցող որոշ ներկայացուցիչների օրհնումը:
Կարծիքներ