ՕՊԵԿ+ խմբի որոշումն ազդել է նավթի գնի կտրուկ աճի վրա

ՕՊԵԿ+ խմբի որոշումն ազդել է նավթի գնի կտրուկ աճի վրա

ՕՊԵԿ+ -ի երկրներն այս տարի արդեն երկրորդ անգամ ընդունում են շուկայի համար անսպասելի որոշում․ նրանք չեն մեղմացնի ապրիլին նավթի արդյունահանման կրճատման պահանջները։ Բացառություն կլինեն միայն Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք կարող են արդյունահանումն ավելացնել օրական համապատասխանաբար 130 և 20 հազար բարելով։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Դեռևս մինչ հանդիպման ավարտն այդ լուրը հասցրել է ազդել շուկայի գների վրա։ Brent նավթի գինն աճել է 4․6 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 67,07 դոլարի։ Խոսքը մայիսյան ֆյուչերսների մասին է։ WTI նավթի գինն աճել է 5․2 տոկոսով՝ հասնելով 64․25 դոլարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում