Իսրայելում պատրաստ են միակողմանի կարգով խանգարելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացմանը

Իսրայելում պատրաստ են միակողմանի կարգով խանգարելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացմանը

Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել Է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Վարողը նրան խնդրել Է մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի խոսքը, որն ավելի վաղ հանձնարարել Է պատրաստել Իրանի նկատմամբ մի քանի օպերատիվ պլան ի լրումն գոյություն ունեցողների: Նա նշել Է, որ հրեական պետության ղեկավարությունը պետք Է հնարավորություն ունենա հարված հասցնելու համար: Գանցի խոսքով՝ համապատախան պլանները «կմշակվեն եւ կկատարելագործվեն» այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չենք լինի դրանք կենսագործել:

«Իրանցիները խախտել են իրենց հետ կնքված բոլոր համաձայնությունները»,- ընդգծել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը: «Միջուկային զենքի մշակման՝ Իրանի ձգտումներին անհարժեշտ Է խանգարել,- նշել Է նա:- Շատ լավ Է, եթե դա ստացվի անել խաղաղ ջանքերի շրջանակներում: Բայց հակառակ դեպքում մենք պարտավոր կլինենք գործել անկախ եւ կպաշտպանվենք ինքներս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում