Եթե Թուրքիայի հետ բանակցություններն արդյունք չտան, կդիմենք Հաագայի դատարան․ Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեսակապի միջոցով խոսել է Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպան Նիկոլաս Բերնսի հետ։ Միցոտակիսը և Բերնսը քննարկել են հույն-թուրքական հարաբերությունները։
Հունաստանի վարչապետը հայտնել է, որ երկու երկրների ջրային տարածքի և բացառիկ տնտեսական գոտու խնդրի շուրջ երկխոսության միջոցով եթե համաձայնություն չկայանա, ապա իրենք կդիմեն Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։ Նա նաև նշել է, որ Գերմանիայի նախաձեռնությամբ կողմերի միջև այս խնդիրների շուրջ երկխոսությունը կսկսվի օգոստոսի վերջին։
Երկխոսությունը չի կարող ընթանալ Թուրքիայի անդադար սպառնալիքների և ճնշման մթնոլորտում, շեշտել է Կիրիակոս Միցոտակիսը։
Կարծիքներ