Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:
Փաստաբանը տեղեկացրել է՝ այս պահին Վիտալի Բալասանյանն ազատության մեջ է:
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում էր իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Կարծիքներ