Արևմուտքին չի հաջողվում մեկուսացնել Ռուսաստանը միջազգային մակարդակով
Արևմուտքը չի կարողանում հասնել Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, որը չի ընկալվում որպես էկզիստենցիալ սպառնալիք Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արաբական Արևելքի երկրներում։ Նման գնահատականով է հանդես եկել բրիտանական Financial Times թերթի սյունակագիր Լյուիսը շաբաթաթերթում, որը նվիրված է ԱՄՆ ֆինանսներին և քաղաքականությանը։
Ըստ հոդվածի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Ինդոնեզիայի իշխանություններից՝ չնայած Ռուսաստանին վտարելու ԱՄՆ պահանջներին։ Դիտորդը նշում է, որ ոչ արևմտյան երկրների մեծ մասը ձգտում է ռազմավարական ինքնավարության, իսկ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն ուժեղացնում է աշխարհը բազմաբևեռ տեսնելու նրանց ցանկությունը։ Լյուիսը մտավախություն ունի, որ ամերիկացի քաղաքական գործիչները միամիտ են բարու և չարի ճակատամարտի մասին իրենց հռետորաբանության մեջ և խաբում են իրենց՝ պնդելով, որ ամբողջ աշխարհը հավաքվել է Ռուսաստանի Դաշնության դեմ, մինչդեռ աշխարհի շատ երկրների համար Ուկրաինայի հակամարտությունը հերթական մարդասիրական աղետն է։
Կարծիքներ