Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լիբիային կոչ են անում արագացնել ընտրությունների նախապատրաստումը
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել Լիբիայի իշխանություններին վերջնական տեսքի բերել երկրում ընտրությունների արագ անցկացման իրավական դաշտը։ Այս մասին ասված է հինգ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը։
«Մենք Կոչ ենք անում Ներկայացուցիչների պալատին, Գերագույն Պետական խորհրդին և նրանց ղեկավարներին շտապ ձևակերպել իրավական դաշտը, որպեսզի հնարավորինս արագ անցկացվեն վստահելի, թափանցիկ և ներառական նախագահական և խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ