Բայրամովի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը «պետք է անհապաղ լքի Ղարաբաղը»
«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղություն, բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Բայրամովի խոսքերով՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:
«Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նաև պնդելով, որ մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։ Այդ շփումների մասին Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ չի հայտնել:
Կարծիքներ