Պուտինն ընդունել է, որ իրենք մտադիր էին փոխանակել Նավալնիին

Պուտինն ընդունել է, որ իրենք մտադիր էին փոխանակել Նավալնիին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո, որի ժամանակ ԿԸՀ-ն քվեաթերթիկների 80%–ի հաշվարկի արդյունքում նա, ըստ ԿՀԸ տվյալների, ստացել է ձայների 87%-ը, մի քանի անգամ տվել է Նավալնիի ազգանունը, ինչից խուսափել է մի քանի տարի։ Նա, միաժամանակ, չի կարողացել զսպել ժպիտը:

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին։ Այո, նա հեռացավ կյանքից, դա միշտ էլ տխուր իրադարձություն է: Բայց մենք ունեցել ենք նաև այլ դեպքեր, երբ ազատազրկման վայրերում մարդիկ հեռացել են կյանքից։ Իսկ ԱՄՆ-ում նման բան չի՞ եղել։ Եղել է, և բազմիցս։ Ի դեպ, ես ձեզ կասեմ ու դա անսպասելի կլինի: Պարոն Նավալնիի կյանքից հեռանալուց մի քանի օր առաջ ինձ որոշ գործընկերներ ասացին, ոչ՝ վարչակազմի աշխատակիցներ, որ գաղափար կա պարոն Նավալնիին փոխանակել այն մարդկանց հետ, որոնք գտնվում են արևմտյան երկրների ազատազրկման վայրերում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք ոչ: Այն մարդը, որը խոսեց ինձ հետ, դեռ չէր ավարտել արտահայտությունը, և ես ասացի՝ այո։ Բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

Միայն մի պայմանով ասացի՝ կփոխենք, որ չվերադառնա։ Թող նստի այնտեղ»,- նշել է Պուտինը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում