Հիմնանորոգվում է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհը
Տ-1-45, Ապարան-Ձորագլուխ ավտոճանապարհի Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Կապալառու կազմակերպությունը՝ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 358 միլիոն դրամ։
Կարծիքներ