Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է բարեկամական հարաբերությունների խորացման քայլերը
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ։
Ինչպես տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելուն ուղղված քայլերը։
Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախում տիրող իրավիճակը։
Կարծիքներ