X սոցիալական ցանցը ջնջել է ՀԱՄԱՍ-ի հետ կապված մի քանի հաշիվներ

X սոցիալական ցանցը ջնջել է ՀԱՄԱՍ-ի հետ կապված մի քանի հաշիվներ

X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter), Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով, ջնջել է վերջերս ստեղծված մի քանի հաշիվներ՝ կապված ՀԱՄԱՍ շարժման հետ, ինչպես նաև հայտարարել է հակասեմական հայտարարությունների դեմ պայքարի մասին։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես ենք եղել X-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի թվի ավելացմանը հակամարտության գոտում: Բացի այդ, աշխարհում ավելի քան 50 միլիոն հաղորդագրություն է հրապարակվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության վերաբերյալ: Քանի որ իրադարձությունները շարունակում են արագ տեմպերով զարգանալ, ընկերության ղեկավար թիմը կարծում է, որ «ներկայիս իրավիճակը կարելի է համարել ճգնաժամ և պահանջում է ամենաբարձր մակարդակի արձագանք»,- ասվում է սոցիալական ցանցի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում