Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նորածին որդու մահից հետո

Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նորածին որդու մահից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նորածին որդու մահից հետո։

Ռոդրիգեսը վերբեռնել է Ռոնալդուի նկարը, որտեղ նա ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում գոլ խփելուց հետո մատով դեպի երկինք է ցույց տվել: Այս ժեստով Ռոնալդուն ցույց է տվել, որ գոլը նվիրել է մահացած նորածին որդուն։

Չգրելով ոչ մի տեքստ՝ Ջորջինան լուսանկարը սպիտակ սրտերով է մակագրել՝ այսպիսով ցույց տալով իր մեծ սերը պորտուգալացու հանդեպ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում