Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։
«Ենթադրում եմ, որ շաբաթական իմ հրապարակումները Թուրքիայի Հանրապետությանը կամ այդ երկրում մեջ գտնվող որոշ անձանց անհանգստացնում է, և այդ անհանգստությունը փոխանցել են հունական պետությանը»,- նշել է նա։
Նիշանյանը խոսել է նաև Հունաստանում «անցանկալի անձ» հայտարարվելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին։ Ըստ գրողի՝ նման որոշման համար որպես պատճառ կարող է լինել իր նախորդ տարվա հետազոտությունը, որում ինքը ներկայացրել է Հունաստանում գտնվող վայրերի պատմական անունները։
Ըստ այդ հետազոտության՝ Հյուսիսային Հունաստանում գտնվող բնակավայրերի անունների կեսը թուրքերեն են, կեսը՝ բուլղարերեն, և այդ շրջանում հունարեն տեղանուն գրեթե գոյություն չունի։
Կարծիքներ