Կինոթատրոնում Մեղրին փոխանակող Քոչարյանը հայտարարում է ինչ-որ դրոշ վերցնելու և ներքաղաքական պայքարի մասին․ Հովհաննիսյան
Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
Նույն ժամանակահատվածում կինոթատրոն Մոսկվայում Մեղրին փոխանակող Քոչարյանը հայտարարում է ինչ-որ դրոշակ վերցնելու ու ներքաղաքական պայքարի մասին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Հիմա միակ դրոշը, որի շուրջ պետք է համախմբվել՝ Հայաստանի դրոշն է, ցանկացած այլ դրոշի տակ համախմբվելը դեմ է անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»։
Կարծիքներ