37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Յուրի Մ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ