«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 18:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել:
Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Թ.-ի դին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Կարծիքներ