Գյումրու «Հացատան» դիմաց կրակոցներ են հնչել. հայտնի մարդկանց անուններ են շրջանառվում. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հաղթանակի պողոտայում գործող Գյումրու «Հացատան» դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել, և, ըստ օպերատիվ տվյալերի, 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ՝ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկանները գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, որը Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքն ու կրակոցները տեղի են ունեցել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու և որպես «Շեկո» հայտնի անձի որդու միջև:
Կարծիքներ