Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդն ազատվել է պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդն ազատվել է պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝

Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում